«Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները հաղթահարել է 58% դեպքերում
Սպորտ
Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Բորուսիա»-«Ռեալ» հանդիպումը:
Խաղին ընդառաջ՝ իսպանական As պարբերականը որոշ տվյալներ է հրապարակել թիմերի վերաբերյալ:
Այսպես, «Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի 23 կիսաեզրափակիչներից եզրափակիչ է դուրս եկել 12 անգամ, սակայն մադրիդցիներին չի հաջողվել հաղթահարել վերջին 3 կիսաեզրափակիչները:
52% դեպքերում «Ռեալը» դուրս է եկել եզրափակիչ, իսկ վերջին 3 կիսաեզրափակիչներում մադրիդցիներից ուժեղ են գտնվել «Յուվենտուսը» (2002/03), «Բարսելոնան» (1998/2000) և «Բավարիան» (2011/2012):
Դորտմունդի «Բորուսիայի» համար «Ռեալի» հետ կիսաեզրափակիչը կլինի 4-րդը Չեմպիոնների լիգայում: Գերմանական ակումբին ընդամենը մեկ անգամ է հաջողվել դուրս գալ եզրափակիչ՝ 1996/97թթ. «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան