Միջադեպ Գագիկ Ծառուկյանի և ոստիկանների միջև
Քաղաքական
Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները' Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Նրանք ծաղիկներ դրեցին 1.5 մլն անմեղ զոհերի հուշահամալիրին, որից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս գալով հուշահամալիրից փորձեց միանգամից գնալ դեպի իր մեքենայի կայանատեղին: Սակայն նրան թույլ չտվեցին այդ ճանապարհով իջնել, ասելով, որ կարող են իջնել միայն ներքևի ճանապարհով: Գագիկ Ծառուկյանը դիմելով ոստիկանին ասաց. «Այ ախպեր ջան մեքենան էնտեղ ա», սակայն ի պատասխան նրան ոստիկաններն ասացին. «Կապ չունի ընկեր»:
Ինչպես հաղորդում է YerevanNews.am-ի թղթակիցը Ծիծեռնակաբերդից, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շտապեց ասել, որ Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության խորհրդի անդամ է, բայց դա էլ չօգնեց և Գագիկ Ծառուկյանը գնաց ներքևի ճանապարհով:
Նշենք, նաև, որ բոլոր պաշտոնյաններին թույլ են տալիս գնալ այն ճանապարհով, որով թույլ չտվեցին Գագիկ Ծառուկյանին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան