Սա ողջ առաջադեմ մարդկության ամոթն է. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
Քաղաքական
«Մենք նախ պետք է և պարտավոր ենք հարգել 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը, բայց այսօրվա խորհուրդը ապրելու մեջ է»։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Այսօրվա խորհուրդը նրա մեջ է, որ չնայած 1915 թվականին Օսմանյան կայսրությունում օսմանյան ոճրագործների ձեռքով մի ամբողջ ժողովուրդ ոչնչացվեց իր բնօրրանում, բայց դրանից հետո այդ ժողովուրդը վերածնվեց և ստեղծեց անկախ Հայաստան։
Միևնույն ժամանակ, այսօրվա խորհուրդը նաև նրա մեջ է, որ ողջ առաջադեմ հասարակությունը, ողջ առաջադեմ մարդկությունը պարտավոր է գիտակցել, որ սա իր ցավն է, և սա ողջ առաջադեմ մարդկության ամոթն է, քանի դեռ ոճրագործությունները չեն պատժվում և քանի դեռ կան երկրներ, որոնք իրականացնում են ժխտողականության քաղաքականություն»,-ասաց Շարմազանովը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան