Լևոն Տեր-Պետրոսյանը վատառողջ էր և չի միացել երթին
Քաղաքական
Հայ Ազգային Կոնգրես կուսակցության անդամներն ու համակիրները դեպի Ծիծեռնակաբերդ երթը մեկնարկեցին Սարյանի հուշարձանի մոտակայքից:
Նրանք շարժվեցին Բաղրամյան պողոտայով դեպի Օրբելի, այնուհետև Կիևյան կամուրջի մոտ նրանց պետք է միանար ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման անհրաժեշտություն կա, քանի որ հայաստանի համար անհրաժեշտություն է բոլոր հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը»:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տեր-Պետրոսյանը վատառողջ է, և նա չմիացավ ՀԱԿ-ի երթին: Երթին են մասնակցել Արամ Մանուկյանը, Վահագն Խաչատրյանը, Ստեփան Դեմիրճյանը և այլն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան