Բեն Լադենի նախկին քարտուղարին կրկնակի ցմահ ազատազրկման դատապարտեցին
Աշխարհ
«Ալ Քաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա Բեն Լադենի անձնական քարտուղար Վադիհ էլ Հեյգը ապրիլի 23-ին կրկնակի ցմահ ազատազրկման է դատապարտվել. տեղեկացնում է Reuters-ը:
Էլ Հեյգը, ով լիբանանյան ծագման ԱՄՆ-ի քաղաքացի է, առաջին անգամ ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2001-ին Քենիաում և Տանզանիայում ԱՄՆ-ի դեսպանատան նկատմամբ իրականացրած ահաբեկչական գործողությունների համար:
2008-ին Հեյգի փաստաբանները հայց էին ներկայացրել վերաքննիչ դատարան, և Նյու Յորքի շրջանային դատարանն ընդունել էր գործը վերանայելու առաջարկը:
Կրկնակի լսման ժամանակ դատավորը նրան բնութագրել է որպես ահաբեկչության երդվյալ կողմնակից, որին ազատ արձակելու դեպքում վերջինս անպայման կվերադառնա հանցավոր գործունեության և մերժել հայցի բավարարումը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)