FEMEN-ի մերկ ակտիվիստուհիները սուրբ ջուր են լցրել Բելգիայի արքեպիսկոպոսի վրա
Աշխարհ
FEMEN շարժման ակտիվիստուհիները սուրբ ջուր են լցրել Բելգիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Մեխելեն-Բրյուսել Անդրե Մյուտիեն Լեոնարդի վրա. հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան Բրյուսելի Ազատ համալսարանի դահլիճում, ուր արքեպիսկոպոսին հրավիրել էին մասնակցելու «Աստվածապղծություն. Մտքի արտահայտման ազատություն, թե՝ վիրավորանք» թեմայով:
4 կիսամերկ ֆեմենուհիներ վազելով մոտեցել էին սեղանին, որի շուրջ նստած էր եղել արքեպիսկոպոս Լեոնարդը և սկսել էին նրա վրա ջուր լցնել: Աղջիկների մարմիների վրա գրված է եղել «Դադարեցնել հոմոֆոբիան», «Աստված պահպանի լեսբուհիներին»:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հոգևորականը հարձակման ենթարկվելու պահին աղոթում էր: Աղջիկները ակցիայից հետո լքել են սրահը, իսկ իրավապահ մարմինները չեն կարողացել նրանց կանգնեցնել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան