«Սպարտակը» 3 խաղով զրկվեց մարզչից
Սպորտ
Տեղի է ունեցել Ռուսաստանի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որում որոշում է կայացվել «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին որակազրկել 3 խաղով և տուգանել 100 հազար ռուբլիով. տեղեկացնում է sportbox-ը:
Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ ԲԿՄԱ-ի հետ հանդիպման ավարտից հետո Կարպինը 2 անգամ մոտեցել է խաղ սպասարկող մրցավարին և ինչ-որ բան ասել: Արդյունքում՝ մրցավարներն արձանագրել էին, որ Կարպինը վիրավորել է իրենց:
Մոսկովյան թիմի մարզիչը բաց կթողնի «Անժիի», «Մորդովիայի» և «Կռիլյա Սովետովի» հետ հանդիպումները:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ խաղին վնասվածք էր ստացել նաև Յուրա Մովսիսյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան