Լևոն Արոնյանն առավելության հասավ Սվիդլերի նկատմամբ
Սպորտ
Փարիզում ընթացող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը տոնեց իր երկրորդ հաղթանակը: Այս անգամ Արոնյանը սպիտակներով առավելության հասավ Սվիդլերի նկատմամբ և վաստակած 2.5 միավորով առաջատարների շարքում է:
Մյուս պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները.
Վիտյուգով-Գելֆանդ 1/2
Վաշիե - Լագրավ-Անանդ 1/2
Դին Լիրեն-Կրամնիկ 1/2
2.5 ական միավոր ունեն նաև Գելֆանդը, Վաշիե-Լագրավը, իսկ Կրամնիկը և Լիրեն Դինն ունեն 2-ական միավոր, Վիտյուգովն ու Անանդը՝ 1.5 միավոր, Սվիդլերը՝ 1։
Նշենք, որ Ֆրեսինե-Ադամս պարտիան դեռ չի ավարտվել։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան