Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ) սպասարկող մեքենայով վրաերթ են կատարել
Արտակարգ Պատահար
Ոստիկանութան քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ ապրիլի 24-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08։00-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտա 4 շենքի բակում Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Էդգար Զաքարյանը, վարելով BMW մակնիշի 001 ՕՕ 10 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ, 40-ամյա Մարտին Գևորգյանին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը, ով աշխատում է «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ում, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Գ. Շամշյանը հայտնում է, որ վրաերթի վայրում ինչ-որ անձինք համոզում էին ավագ քննիչ Ա. Մարգարյանին, որպեսզի ավտոմեքենան չտարվի Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, սակայն քննիչի հանձնարարականով, մեքենան տեղափոխվեց «Գայի պլաշադկա»։ Երբ ֆոտոլրագրողը լուսանկարելուց է եղել նշված ավտոմեքենան, մի երիտասարդ փորձել է փոխել համարանիշները, ինչը սակայն ավագ քննիչի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվեց։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալրաղացի Լյովիկ մականվամբ Լևոն Սարգսյանին, իսկ BMW-ի վրա տեղադրված 001 ՕՕ 10 համարանիշները հաշվառված են թիվ 7 հացի գործարանի հաշվեկշռում, իսկ BMW-ի իսկական համարանիշն է 35 ՏD 601, որը հաշվառված է Ծաղկաձոր քաղաքի Կեչառիս փողոցի բնակիչ Գայանե Օհանյանի անվամբ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան