ԱԱԾ աշխատակիցը «Mercedes»-ով բախվել է էլեկտրասյանը
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ՀՀ Պաշտպանության նախարարության թիվ 6-րդ կայազորային քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 23-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 20:50-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Սմբատ Հովսեփյանը, վարելով «Mercedes E 280» մակնիշի՝ 70 PP 055 համարանիշի ավտոմեքենան, Նոյեմբերյան-Բերդավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Հովսեփյանը, ով աշխատում է ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի Բագրատաշենի ՍՎԲ-ում, տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան