Վրաերթ՝ Լոռու մարզի Քոբեր գյուղի ճանապարհին
Արտակարգ Պատահար
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ապրիլի 24-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ 46-ամյա Անդրանիկ Գուլքանյանը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Քոբեր գյուղի վարչական տարածքում, վարելով «ВАЗ 21-06» մակնիշի՝ 16 OS 516 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտն Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ 55-ամյա Սասուն Գալստյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի և դասակի հրամանատար Սմբատ Նորիկյանի գլխավորությամբ:
Տեղում էր նաև նույն վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանը:
Վրաերթի վայր է ժամանել նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի քննիչը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան