Ռոբերտ Լևանդովսկին «ջախջախեց» «Գալակտիկոսին» (տեսանյութ)
Սպորտ
Հերթական անակնկալ հաշիվը գրանցվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում: Այս անգամ Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց Մադրիդի «Ռեալին»: Հանդիպման հերոսը դարձավ Ռոբերտ Լևանդովսկին:
Խաղի հաշիվը բացվեց մեկնարկից 8 րոպե անց. իր առաջին գոլը գրանցեց Լևանդովսկին։ Մինչ ընդմիջում մադրիդցիներին հաջողվեց հավասարություն մցնել խաղի մեջ. այս անգամ աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն:
Երկրորդ խաղակեսը դաշտի տերերին հաջողվեց հյուրերի համար իսկական «դժոխքի» վերածել՝ ևս 3 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ Կրկին աչքի ընկավ Լևանդովսկին, ով 5 րոպեի ընթացքում երկու անգամ գրավեց Դիեգո Լոպեսի պաշտպանած դարպասը (50, 55):
Խաղի 66-րդ րոպեին Լևանդովսկին դարձավ նաև պոկերի հեղինակ՝ «Բորուսիայի» ֆուտբոլիստը դիպուկ իրացրեց 11–մետրանոց հարվածը:
Արդյունքում Ժոզե Մոուրինիույի թիմը հայտնվեց գրեթե անհուսալի իրավիճակում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան