Ջոն Քերրին Հայ Դատի հայտնի պաշտպաններից է եղել, բայց հենց դառնում են պաշտոնյա դավաճանում են մեզ
Հայկական Մամուլ
Հայ Դատի բարեկամ Ջոն Քերրին, որ հիմա ԱՄՆ պետքարտուղարն է, առաջարկել էր, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում իր մասնակցությունն ունենա նաեւ Թուրքիան, երկրորդը՝ առաջարկել է, որ Կիպրոսի հարցում դարձյալ Թուրքիան դեր ունենա: Այսինքն, Թուրքիան, որ գրավել է Կիպրոսի մեկ երրորդ մասը, հիմա ինքը պետք է զբաղվի այդ հարցով, աբսուրդ է, չէ՞: Ջոն Քերրին Հայ Դատի հայտնի պաշտպաններից է եղել, բայց հենց որ դառնում են պաշտոնյա, մոռանում են ամեն ինչ եւ դավաճանում են մեզ: Այնպես որ, չեմ հավատում, Կոնգրեսի այդ նոր միջոցառումը հաջողություն չի ունենա, համոզված եմ: Ջոն Քերրիի պես մարդիկ ինչքան են եղել, Ջոն Քերրին պայծառ մարդ էր, բայց հիմա բոլորովին փոխվել է, ուրիշ մարդ է դարձել, ես ո՞նց հավատամ իրենց, չեմ հավատում, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց , դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի ապրիլի 25-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը