ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում են Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Այո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ Կլասիկոյում COP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցը Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան 

«Ժողովուրդ». ԲՀԿ-ն մշտապես օգտվել է իշխանական բարիքներից

Հայկական Մամուլ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ոստիկանության աշխատակիցների միջև գրանցված երեկվա միջադեպը բավական ուշագրավ նրբերանգներ է բացահայտել՝ կապված ներկայումս ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների իրական վիճակի հետ: Ինքնին այն փաստը, որ ՀՀ ոստիկանության որևէ աշխատակից կարող է հանդգնել արգելել Գագիկ Ծառուկյանին կամ նրանից շատ ավելի փոքր կշիռ ունեցող որևէ այլ օլիգարխի անցնել այս կամ այն ճանապարհով, բնականաբար, որևէ մեկի մոտ կասկածի նշույլ չի թողնում, որ դա արվել է ամենավերևից իջեցված հրահանգով:

Առայժմ, իհարկե, այդ ցուցադրական և բավական էժանագին մեսիջը «պրոֆիլակտիկ» բնույթ էր կրում, և թերևս նպատակ ուներ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու սպառնալիքներ հնչեցնող ուժի ղեկավարին սթափեցնել: Դատելով Ծառուկյանի՝ ոստիկանության աշխատակիցների հետ դրսևորած երեկվա զուսպ պահվածքից, նա դա շատ լավ գիտակցում է, և առայժմ միարժեք չի կարելի կանխատեսել, թե իշխանությունների կողմից առաջիկայում մեծացվող ճնշումների պարագայում ինչպիսին կլինի Ծառուկյանի հակազդեցությունը: Սակայն մյուս կողմից էլ, իշխանությունների նման վերաբերմունքը չպետք է որ անսպասելի լիներ Գագիկ Ծառուկյանի ու նրա թիմի համար:

Հանուն արդարության պետք է նշել, որ իր գործունեության գրեթե ողջ ընթացքում ԲՀԿ-ն մշտապես օգտվել է իշխանական բարիքներից, սակայն երբ եկել է դրա համար ժողովրդի առջև պատասխանատվություն կրելու պահը՝ որպես կանոն, լքել է նավը: Անգամ վերջին մեկ տարվա ընթացքում՝ «այլընտրանք» դառնալուց հետո, ԲՀԿ-ն էլի իներցիայով շարունակել է ընկալվել և օգտվել իշխանական բարիքներից, այդ թվում և՝ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պորտֆելից (նախարարի պաշտոնակատար Ռոստոմյանի ԲՀԿ անդամությունը սառեցված է, բայց ինքնին հասկանալի է, որ դա զուտ ֆորմալ նշանակություն ունի), Գագիկ Ծառուկյանի գլխավորած ՀԱՕԿ նախագահի և ԱԱԽ անդամի պաշտոններից:

Ընդ որում, երբ երեկ Ծիծեռնակաբերդում ոստիկանը խոչընդոտել է Ծառուկյանի երթը պատգամավորական ճանապարհով, վերջինիս ուղեկիցները շտապել են հիշեցնել, որ նա ԱԱԽ անդամ է: Ասել է թե՝ երբ հարկ է օգտվել այդ պաշտոնի ընձեռած լիազորություններից, ԲՀԿ-ականները դա շատ լավ հիշում են, իսկ երբ գալիս է հարգելու այդ նույն պաշտոնով սահմանված պարտավորությունները, ԲՀԿ ղեկավարը մշտապես մոռանում է այդ մասին՝ մեկնելով տարատեսակ գործուղումների:

Հատկապես վերջին մեկուկես տարիներին ԲՀԿ ղեկավարը որևէ անգամ չի մասնակցել ԱԱԽ նիստերին, անգամ, երբ այն հրավիրված էր Սաֆարովի արտահանձնման առիթով: Էլ չասած ԱԱԽ անդամ Ծառուկյանի՝ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չմասնակցելու փաստը: Վստահաբար՝ հատկապես այս վերջինը ոչ մի կերպ չի ներվում նրան, և եթե Ծառուկյանի այդ քայլն իրոք քաղաքական հստակ դիրքորոշման արտահայտություն էր, ապա նա վերջնականապես պետք է հրաժարվի այս իշխանությունների ընձեռած ցանկացած պաշտոնական կարգավիճակից:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»«ՄԵԳԱՄՈԼ»-ի տարածքում գտնվող նախկին շուկայի բաժնեմասը վաճառվել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ հարուցվել է քրեական վարույթԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Ամենադիտված