Մենք ամեն ինչ գիտեինք Լևանդովսկու մասին, սակայն պարտվեցինք նրան 3 գոլի տարբերությամբ. Մոուրինյու
Սպորտ
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Դորտմունդի «Բորուսաիային» 4:1 հաշվով զիջելուց հետո գնահատել է Լևանդովսկու խաղը, ով հանդիպմանը դարձավ պոկերի հեղինակ:
«Մենք Ռոբերտ Լևանդովսկու մասին ամեն ինչ գիտեինք, յուրաքանչյուր մանրուք, սակայն միևնույնն է, նրան պարտվեցինք երեք գոլի տարբերությամբ: Սա մեծ հիասթափություն է: Երբ պարտվում ենք և արժանի չենք լինում դրան, դա ողբերգություն է: Իսկ երբ արժանիորեն ենք պարտվում, ես ընդունում եմ պարտությունը: Իհարկե, Լևանդովսկին իր արածի համար հարգանքի է արժանի, սակայն մենք մեծ աջակցություն ցուցաբերեցինք նրան՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան