Ամենակարևորը ուրախությունից չխենթանալն է. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում իր թիմի փայլուն հաղթանակի մասին տպավորություններով.
«Հիմա ամենակարևորը ուրախությունից չխենթանալն է, զգուշություն ցուցաբերելը: Բարեբախտաբար, համապատասխան փորձ ունեմ պատասխան խաղից առաջ ճիշտ մարտավարություն ընտրելու համար: Հպարտանում եմ Գյոտցեով, նա հիանալի խաղ անցկացրեց: Հպարտանում եմ նաև մեր երկրպագուներով, ովքեր կոռեկտ ընդունեցին այս իրավիճակը»,-Կլոպի խոսքերը մեջբերում է As-ը:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները ՉԼ-ի կիսաեզրափակչում սեփական հարկի տակ 4:1 հաշվով պարտության մատնեցին «Արքայական ակումբին»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան