Չէինք կարծում, որ «Բորուսիան» այդքան ուժեղ կխաղա. Պեպե
ԱՐԽԻՎ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Դորտմունդի «Բորուսիային» անակնկալ հաշվով պարտվելուց հետո նշել է, որ նման արդյունքի չէր սպասում և չէր կարծում, որ մրցակիցն այդքան ուժեղ է. տեղեկացնում է AS-ը:
«Մենք պայքարում էինք եզրափակչի համար և պետք է ներդնեինք մեր ամբողջ ուժը: Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ կարծում էինք՝ հեշտ է լինելու: Առաջին հերթին՝ թիմը պետք է խոստովանի, որ վատ խաղաց: Սակայն առջևում պատասխան խաղն է, և «Ռեալը» կարող է խաղի ելքը վճռել հօգուտ իրեն: Մենք պետք է 3 գոլ խփենք»,-նշել է պորտուգալացի ֆուտբոլիստը:
Արտագնա խաղում Մոուրինյուի սաները պարտվեցին 4:1 հաշվով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)