Բանգլադեշում փլուզված շենքի զոհերի թիվը հասել է 161-ի
Աշխարհ
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի մոտակայքում բարձրահարկ շենքի փլուզումից զոհված մարդկանց թիվը հասել է 161-ի. տեղեկացնում է Associated Press-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 100 զոհի մասին: Դեպքի վայրում դեռևս աշխատում են փրկարարները։ Չի բացառվոմ, որ զոհերի քանակը կարող է աճել:
Հիշեցնենք, որ ութհարկանի շինությունը, որում գտնվում էին առևտրի կենտրոնն ու կարի արհեստանոցները, փլվել էր չորեքշաբթի օրը: Դրանից մեկ օր առաջ շենքի պատի վրա ճեղքվածք էր հայտնաբերվել, սակայն ղեկավարությունը բավարար ուշադրություն չէր արժանացրել այդ հանգամանքին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան