Նման վատ խաղի համար առաջինը ես եմ մեղավոր. Ռամոս
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը Դորտմունդում պարտության մեղավորների շարքում իրեն է առաջին դասում: 4:1 հաշվով մրցակցին զիջելուց հետո Ռամոսը նշել է.
«Մենք այսքան վատ խաղալու իրավունք չունեինք: Ես առաջինն եմ, ում կարելի է դրա համար մեղադրել: Սակայն պարտավոր ենք, որ կարող ենք «Սանտիագո Բերնաբեուում» իրավիճակը փոխել մեր օգտին»,-Ռամոսի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:
Նշենք, որ 27-ամյա պաշտպանը, կիսաեզրափակչին մասնակցելով, իր 350-րդ հանդիպումն անցկացրեց մադրիդյան թիմի կազմում: Ռամոսը 255 հանդիպում անցկացրել է Իսպանիայի առաջնությունում, 62 խաղ՝ Չեմպիոնների լիգայում, 25-ը՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում և ևս 8-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան