Չինաստանում 2 տիբեթյան վանական ինքնահրկիզման ակտ են կատարել
Աշխարհ
Չինաստանի հարավում 2 տիբեթյան վանական ինքնահրկիզման ակտ են կատարել. տեղեկացնում է BBC-ն՝ հղում կատարելով Լոնդոնում տեղակայված «Ազատ Տիբեթ» ակտիվիստների կազմակերպությանը:
Ակտիվիստների տվյալներով՝ վանականները բողոքի ակցիա են կազմակերպել Սիչուան նահանգի վանքի ընդհանուր սրահում:
2011-ից սկսած՝ Տիբեթի՝ արդեն ավելի քան 100 բնակիչ ինքնահրկիզման ակտ է կատարել՝ ի նշան Պեկինում երկրի ղեկավարության դեմ բողոքի: Չինական ղեկավարությունը մեղադրում է Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լամային՝ բողոքի ցույցեր սադրելու համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան