Արտահերթ ընտրություններ` Շիրակի մարզի Հովիտի գյուղական համայնքում
Քաղաքական
Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց Շիրակի մարզի Հովիտի գյուղական համայնքի ղեկավար Սամվել Պետրոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցը:
Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կնշանակվի և Շիրակի մարզի Հովիտի գյուղական համայնքի ընտրատարածքում կանցկացվի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Ընտրություններն անցկացնելու նպատակով՝ կառավարության պահուստային ֆոնդից կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվեց 675618.8 դրամ, իսկ ոստիկանությանը հատկացվեց 1528.8 դրամ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան