Ջորջ Բուշն իր նվաճումներից է համարում Սաակաշվիլիի ազգանունը սովորելը
ԱՄՆ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին սկսել է իր այցելությունը դեպի ԱՄՆ. գրում է Грузия-Online-ը:
Համաձայն նախագահի՝ Facebook սոցիալական կայքի պաշտոնական էջում տեղ գտած տեղեկությունների՝ Սաակաշվիլին Դալլասում ներկա է գտնվել Ջորջ Բուշ կրտսերի նախագահական կենտրոնի բացման արարողությանը:
ԱՄՆ-ի նախկին նախագահը, ելույթ ունենալով հանրության առջև, նշել է, որ իր նախագահության տարիների նվաճումներից մեկն էլ եղել է վրաց նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի անունն արտասանել սովորելը:
Նախագահ Սաակաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ, որոնք համատեղ ճաշի ընթացքում քննարկել են Վրաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, ինչպես նաև՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)