«Գալաթասարայի» դարպասապահը` Վիկտոր Վալդեսի փոխարեն
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը շարունակում է փոխարինող փնտրել Վիկտոր Վալդեսին:
Ինչպես տեղեկացնում է Tmw-ն, «կապտանռնագույնների» ուշադրության կենտրոնում այս անգամ հայտնվել է թուրքական «Գալաթասարայի» դարպասապահ Ֆերնանդո Մուսլերին: Կատալոնյան արդեն կապ է հաստատել թուրքական ակումբի հետ 26-ամյա ուրուգվայցու տրանսֆերը ձեռք բերելու համար:
Նշենք, որ Վալդեսին փոխարինման տարբերակ էր համարվում նաև Սամիր Հանդանովիչը, սակայն վերջինս մտադիր չէ հեռանալ «Ինտերից»:
AS-ի տվյալներով՝ «Բարսելոնայի» ղեկավարությունն արդեն կազմել է տրանսֆերային բյուջեն, համաձայն որի՝ կատալոնյան ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստների ձեռքբերման համար պատրաստ է վճարել 50 մլն եվրո:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան