Ես չգիտեմ՝ գողական գնալը կամ չգնալը ինչ է նշանակում. Հրայր Թովմասյանը՝ Վլադիմիր Գասպարյանի տեսակետի մասին
Քաղաքական
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արտահայտած տեսակետին՝ ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, ասաց. «Ես չգիտեմ՝ գողական գնալը կամ չգնալը ինչ է նշանակում»:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը (Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին - խմբ.) խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին