ՀԱԿ-ը շեշտը դրել է դռնեդուռ այցելությունների վրա. Արման Մուսինյան
Քաղաքական
«Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն արդեն կեսը հատել է, արդեն ակնհայտ է մի բան, որ իշխող Հանրապետական ռեժիմն իր հիմնական թիրախը տեսնում է Կոնգրեսին: Սրա վկայությունն են վերջին օրերին տեղի ունեցած բռնության դեպքերը մեր համակիրների նկատմամբ։ Այդ դեպքերի առթիվ ոստիկանությունն ինչպես միշտ արձագանքել է ուշացած, քր. գործ է հարուցված, բայց ակնկալիքներ չունեմ, որ մեղավորները կբացահայատվեն և կպատժվեն: Սա ապացուցում է այն, որ հասկանում են՝ արդար ընտրությունների դեպքում իրենք կպարտվեն, և սկսել են կեղծումները: Այնուհետև կսկսեն ցուցակային աճպարարությունը, չեն խորշի նաև տեղամասերում ընտրության օրը բռնություններ կիրառելուց»: Այս մասին այսօր ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակի երրորդ համար, ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյան:
Վերջինիս խոսքով՝ վերջին օրերին ՀԱԿ-ի քարոզարշավից պարզ է դարձել, որ տոտալ ատելություն կա ՀՀԿ-ի նկատմամբ, և հասարակությունը պատրաստ է իր ձայնը տալ ոչ իշխանական ուժի: Պետք է ասել՝ կա որոշակի անտարբերություն, բայց քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ այն աստիճանաբար վերանում է: ՀԱԿ-ը շեշտը դրել է դռնեդուռ այցելությունների վրա, շրջիկ խմբերն այցելում են քաղաքի բոլոր հատվածներ և քարոզչություն իրականացնում:
Արման Մուսինյանն արձանագրեց նաև, որ առաջին մակերեսային ուսումնասիրությունից հետո պարզել են, որ հազարից ավել քաղաքացիներ են հայտնաբերվել, ովքեր նախագահական ընտրություններում հաշվառված են եղել մարզերում, բայց հիմա հաշվառված են Երևանում և մասնակցելու են ավագանու ընտրություններին:
«Սա մակերեսային ուսումնասիրություն է: Վստահ եմ՝ խորը ուսումնասիրելու դեպքում այդ մարդկանց թիվը շատանալու է: ՀՀԿ-ն զբաղված է ցուցակային աճպարարություններով»,-ասում է Մուսինյանը:
Բանախոսն անդրադարձավ նաև ՀՀԿ-ի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերին: «Տարոն Մարգարյանը հայտարարագրել է 6-7 միլիոն դոլարի ունեցվածք։ Պետք է նշեմ, որ ուսումն ավարտելուց հետո անցել է պետական աշխատանքի և չի ծառայել հայոց բանակում
-Իսկ դուք որտե՞ղ եք ծառայել։
-Ասուլիսից հետո կասեմ, պատասխանատվությունը կվերցնեք Ձեզ վրա ու կտպագրե՛ք։
Մենք պատրաստվում ենք հաղորդում ուղղել համապատասխան մարմիններին, որ այդ հայտարարագիրը ստուգվի, որովհետև կան փողերի լվացման ռիսկեր, կոռուպցիոն, մեքենայությունների, պետական միջոցները վատնելու ռիսկեր, որոնք, ըստ օրենքի, պարտավոր են քննություն կատարել»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան