ՀԱԿ-ին ԲՀԿ-ն չի ֆինանսավորում. Արման Մուսինյան
Քաղաքական
«Բոլոր ոչ իշխանական կուսակցությունների հետ ընթանում են տարբեր ձևաչափերով կոնսուլտացիաներ տարբեր հարթությունների վրա: Փորձում ենք անել հնարավորինը մայրաքաղաքը ՀՀԿ-ի ճիրաններից վերնցելու համար, կարծում եմ՝ ընտրությունների օրը որոշակի հնարավորություն ունենք հսկելու ընտրությունների օրիանականությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակի երրորդ համար, ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
Ասուլիսի ընթացքում լրագրողները հարցրին Արման Մուսինյանին՝ ինչքանո՞վ են ճիշտ տարածված լուրերը, թե ՀԱԿ-ին ֆինանսավորում է ԲՀԿ-ն, վերջինս հերքեց այդ լուրերը. «Դրանք հիմնավորված չեն, ՀԱԿ-ին ֆինանսավորել են իր համակիները, տարբեր ժամանակաշրջանում, շատ թե քիչ, Կոնգրեսի կուսակցության վերափոխման պրոցեսից հետո համակիրները շարունակում են ֆինանսավորել մեզ՝ գտնվելով քաղաքական, ֆինանսական հետապնդման տակ»:
Լրագրողները հարցրին նաև՝ ի՞նչ հարաբերություններ ունեն ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ. «Մենք ունենք փայլուն հարաբերություններ ՀԺԿ-ի հետ, 5 տարի այդ հարաբերությունները եղել են փոխադարձ փոխըմբռնման պայմաններում»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ խմբակցության անդամ է, և համագործակցությունը խմբակցության տիրույթում է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան