Կամփոփվի «Ուսանողական գարուն 2013»-ը
ԱՐԽԻՎ
Ապրիլի 26-ին՝ ժամը 14.00, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) դահլիճում (Տերյան 74) հանդիսավոր ցերեկույթով կամփոփվի «Ուսանողական գարուն 2013» սպորտային և մշակութային միջոցառումը։ «Ուսանողական գարունը» կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀԱԱՀ ուսանողական խորհուրդը։
Ծրագիրը մեկնարկել է ապրիլի 2-ին և նվիրված է ՀԱԱՀ ուսանողական խորհրդի ստեղծման 20-ամյակին: Միջոցառման շրջանակներում տեղի են ունեցել ներբուհական սպորտային մրցումներ ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, շախմատ, սեղանի թենիս, բազկամարտ մարզաձևերում։ Ուսանողները մրցել են նաև սպորտլանդիայում, ուժերը չափել են ազգային խաղերում (աքլորակռիվ, պարանի ձգում, գնդակի նետում)։ Տեղի է ունեցել նաև ինտելեկտուալ մրցույթ։ Ընդհանուր առմամբ, ՙՈւսանողական գարուն 2013՚-ին մասնակցել է բուհի մոտ 350 ուսանող:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)