Հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
ԱՐԽԻՎ
Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սլովակիայի Հանրապետության Տրնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշին՝ ուղեկցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց Տրնավայի երկրամասի և Արմավիրի մարզի միջև ձևավորվող համագործակցության առիթով՝ վստահություն հայտնելով, որ այն մեծապես կնպաստի երկու ժողովուրդների կապերի սերտացմանը:
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց տիար Միկուշին՝ Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների հոգևոր կյանքին և միջեկեղեցական հարաբերություններին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)