Էդգար Մանուչարյանը` խորհրդանշական հավաքականում
Սպորտ
onedivision.ru կայքը հրապարակել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 29-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմը, որում ընդգրկվել է նաև «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը:
«Առաջին դիվիզիոնի լավագույն հարձակվողը գարնանային մրցաշրջանում: Նա կատարում է իր աշխատանքը ռոբոտային կանոնավորությամբ, բայց նկարչի պես ճշգրիտ: Այս հարձակվողն ունի այնպիսի մի բան, ինչը բացակայում է շատ այլ հարձակվողների մոտ: Նրա բոլոր գոլերն այնպես են երևում, կարծես թե դրանց համար ջանք չի գործադրվում: Միայն թե աճի մեջ Էդգարը կանգ չառնի: Նա դեռ նոր է բացահայտվում մեր առաջնությունում: Կարիերայի եվրոպական մասը մնաց անցյալում և դեռ չենք քննարկի այն»,-գրում է կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան