Լևոն Արոնյանը միավոր կիսեց Սվիդլերի հետ
Այսօր Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Գելֆանդի հետ:
Հայ շախմատիստը վաստակեց 3 միավոր և Ֆրեսինեի, Ադամսի և Գելֆանդի հետ կիսում է երկրորդ հորիզոնականը:
Ոչ ոքի ավարտվեց նաև Ադամս-Վիտյուգով պարտիան:
Վաշիե-Լագրավն առավելության հասավ Սվիդլերի նկատմամբ, Անանդը` Լիրեն Դինի, Ֆրեսինեն` Կրամնիկի:
Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Վաշիե-Լագրավը 3.5 միավորով, Անանդն ունի 2.5 միավոր, Կրամնիկը, Վիտյուգովը, Լիրեն Դին՝ 2-ական միավոր, Սվիդլերը` 1 միավոր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան