«Չելսին» և «Ֆեներբահչեն» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)
Սպորտ
Ավարտվեցին Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները։
«Բազելը» սեփական հարկի տակ պարտվեց «Չելսիի» հետ մրցավեճում: Հանդիպման հաշիվը լոնդոնցիները բացեցին մեկնարկից 12 րոպե անց. գոլը հեղինակեց Մոսեսը: Խաղավարտից 3 րոպե առաջ դաշտի տերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ 11 մետրանոց հարվածից գոլի հեղինակ դարձավ Ֆաբիան Շերը: Սակայն անգլիական ակումբին, այնուամենայնիվ, հաջողվեց հաղթանակ կորզել։ Խաղի վերջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Դավիդ Լուիսը:
«Ֆեներբահչե»-«Բենֆիկա» հանդիպումն ավարտվեց նվազագույն 1:0 հաշվով: Թուրքական ակումբի համար հաղթական դարձած գոլը 72-րդ րոպեին հեղինակեց Կորկմազը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան