«Ազգ». Ավելի քան կես միլիարդ դոլար՝ Հովնանյան հիմնադրամին
Հայկական Մամուլ
Էդիլ Հովնանյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում է, որ իր ծնողները' Հրայր ու Աննա Հովնանյանները, ավելի քան 500 միլիոն դոլար արժողությամբ ակտիվներ կփոխանցեն Հրայր ու Աննա Հովնանյան հիմնադրամին: Այս նվիրաբերությունից հետո Հովնանյան հիմնադրամը կլինի պամության մեջ ամենամեծ մասնավոր հիմնադրամը, որը նվիրված է հիմնականում հայությանը: Իսկ հիմնադրամի խորհրդից կպահանջվի բաշխել տարեկան 25 միլիոն դոլար գումար: Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Հրայր Հովնանյանը մեր ժողովրդին քաջ ծանոթ է հայ դպրոցին, եկեղեցուն, մայր հայրենիքին կատարած իր բարեգործություններով: Նրա նվիրատվությամբ այս օրերին Երեւանի կենտրոնում կառուցվում է Սբ. Աննա եկեղեցին եւ հարակից տարածքումՙ Ամենայն հայոց հայրապետի երեւանյան գրասենյակը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը