ՃՏՊ Սպիտակ - Վանաձոր ավտոճանապարհին
Արտակարգ Պատահար
Ապրիլի 25-ին, ժամը 17.14-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ - Վանաձոր ավտոճանապարհին՝ «Օկեան» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Սպիտակ - Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ում բախվել են Մ.Մարիկյանի վարած «Երազ» մակնիշի 64 ՏՕ 525 պետհամարանիշի և Ռ.Շահնազարյանի վարած «Վոլկսվագեն» մակնիշի 17 ՍԼ 838 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները տեղափոխվել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ - փրկարարները դադարեցրել են ավտոմեքենաներից գազի արտահոսքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան