ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում են Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Այո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ Կլասիկոյում COP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցը Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան 

Մեկ ընտրողին հասնում է 15 հազար դրամ

Հայկական Մամուլ

Երեկ «Հայկական ժամանակ»-ի աշխատակիցներից մեկի տուն է մտել հարևանուհին: Սովորական մի այց՝ կոֆե-մոֆե, սրանից-նրանից, թաղի նորություններից և այլն: Սովորական զրույցի թեման սպառելուց հետո, սակայն, հյուրը ոտքը կախ է գցել այնքան ժամանակ, մինչև մի հարմար պահի իմիջիայլոց հարցրել Է. «Գնալո՞ւ եք ընտրության»: Այս հարցին, բնականաբար, հետևել է հաջորդը. «Բա ո՜ւմ եք ընտրելու»: Եվ, ինչպես ասում են, «պոշլո պոեխալո»:

Հարևանուհին սիրտը բացել է, թե ՀՀԿ-ի շտաբից իրեն աշխատանք են տվել, պետք է շենքի բնակիչներին ցուցակագրի, որպեսզի ընտրության օրվանից առաջ փող տան, բերի բաժանի բոլոր նրանց, ովքեր կհամաձայնեն մայիսի 5-ին գնալ ընտրության: Նա ասել է, որ մեկ ընտրողին հասնում է 15 հազար դրամ և հորդորել է թերթի աշխատակցի ընտանիքի անդամներին՝ չհրաժարվել այդ գումարից: Չորս ընտրող, դա կլինի 20 հազար դրամ, քիչ չէ, այն էլ էս թանկացումների շրջանում, մոտավորապես այս տրամաբանությամբ է հարցին մոտեցել հարևանուհին և ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ գումարը վերցնելու դիմաց պահանջվում է միայն գնալ ընտրության, իսկ թե ում կընտրի ՀՀԿ-ից ընտրակաշաոք վերցնողը, դա արդեն իր գործն է:

«Բայց սա դեռ ամբողջը չէ, հարևանուհին ավելի շահավետ բան էլ է աոաջարկել. «Հարսս էլ ԲՀԿ-ի համար ա անում, իրանից էլ վերցրե՛ք, գնացե՛ք՝ ում ուզում եք ընտրեք»,-բարեկամաբար խորհուրդ է տվել նա: Ըստ մեր աշխատակցի՝ այն ընտանիքը, որի սկեսուրը ՀՀԿ-ի փող բաժանողն է, իսկ հարսը՝ ԲՀԿ-ի, ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, և ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի շտաբներից ստացած գումարը՝ դռնեդուռ մարդկանց ցուցակագրելու դիմաց, իրենց համար շատ կարևոր է:

Այս շատ սովորական, կենցաղային պատմությունից, որի մեջ մեծ հաշվով նորություն չկա, կարելի է բազմաթիվ հետևություններ անել: Օրինակ, որ ընտրակաշառքի տարիֆները բավական ընկել են և բացի այդ, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև համերաշխություն կա դրանց շուրջ: Այսինքն՝ մեկը մյուսից ավելի գումար չի առաջարկում, մեկը մյուսին այսպիսով չի խանգարում, «ես ինձ համար, դու՝ քո, ով որքան բաշարեց» սկզբունքով»,- գրում է թերթը եւ հավելում, որ արդեն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ընտրակաշաոք բաժանողն էլ, վերցնողն էլ, այդ երկուսի միջնորդն էլ հասկանում են, որ դա այլևս նախկին ուժը չունի: Ընտրողներին այլևս հնարավոր չէ մոլորեցնել նրա քվեարկությունը ճշտելու մասին հեքիաթներով: Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ավելորդ էներգիա չի ծախսվում դրա վրա. մինչ այժմ այս ընտրություններում վաղ բաժանելու մասին հիմնական ահազանգերում նշվել է, որ կաշառք վերցնողին «տրվում է» ընտրության ազատություն, կաշառքը միայն ընտրատեղամաս հասնելու համար է: Արդեն նաև պարզ է, որ ընտրողների մի մեծ խավ վերցնում է տարբեր ուժերի առաջարկած ընտրակաշաոքը, կամ բոլորինը միասին, և միևնույն է, գնում և ընտրում է նրան, ով ոչինչ չի բաժանում:

Ինչ վերաբերվում է ցուցակներին, ապա ինչպես «Հայկական ժամանակ»-ի հրապարակման հերոսն է պատմում, այդ ցուցակները իրենք տանում ներկայացնում են ՀՀԿ-ի շտաբ: Այստեղ հաշվում են, որ օրինակ տվյալ անձի ներկայացրած ցուցակով 50 ընտրող գնալու է ընտրության: Ցուցակը ներկայացնողին են տալիս 250 հազար դրամ՝ յուրաքանչյուր ընտրողին 5 հազար դրամ բաժանելու համար:

Ընտրության օրը գումարը վերցրած այս 50 ընտրողի անուններով ցուցակը ձեռքին՝ այն ներկայացնողը կանգնում է ընտրատեղամասի առաջ և պտիչկա դնում եկողների անունների դիմաց: Եթե օրվա վերջում մարդիկ են լինում, որ ընտրատեղամաս ներկայացած չեն լինում, այս մարդը գնում է նրանց ետևից և ուղեկցում տեղամաս: Հարևանուհին պատմել է, որ նախորդ ընտրություններում եղել են դեպքեր, երբ ընտրողն այդպես էլ չի գնացել ընտրության և իրենք նրանից հետ են վերցրել գումարը:

Հ.Գ. Հարևանուհու գլխում, զրույցի ընթացքում, ընտրակաշառքն ավելի արդյունավետ և ընդհանուր նպատակներով օգտագործելու գաղափար է ծագել, այն է՝ իրենց մուտքից ընտրության գնալու պատրաստակամ մարդկանց հատկացվելիք գումարը ոչ թե մանրացնել ու բաժանել այլ ամբողջությամբ ներդնել վերելակի և շքամուտքերի վերանորոգման մեջ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»«ՄԵԳԱՄՈԼ»-ի տարածքում գտնվող նախկին շուկայի բաժնեմասը վաճառվել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ հարուցվել է քրեական վարույթԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Ամենադիտված