Կարծիքներ «Անուշ»-ի մասին
Հայկական Մամուլ
Երեկ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավեդիքյանի «Անուշ» օպերայի նոր մեկնաբանությամբ փակ ցուցադրությունը. գլխավոր փորձը պրեմիերայից առաջ տապալվեց: Վերջում ծափահարությունների միջից լսվեց՝ «ամոթ…., Ավեդիքյանը Անուշին թաղել է…, ինչի՞ վրա եք ծափահարում, ժողովուրդ» ու էլի նմանօրինակ բացականչություններ:
Բղավողը հայտնի երաժշտագետ Ավագ Պետրոսյանի որդին էր՝ դիրիժոր Արա Պետրոսյանը: Նա վրդովված էր ոչ միայն օպերայի մեկնաբանությունից, այլև նրանից, որ հատուկ ֆրանսիացիների համար բեմում, սև պաստառի վրա «Անուշի» ֆրանսերեն տիտրերն էին գնում: Արա Պետրոսյանի պոռթկումն առիթ տվեց, որպեսզի դահլիճից դուրս շատերը կարծիք հայտնեն, որ ներկայացումը բավականին թույլ էր և հիշեցնում էր գրական-գեղարվեստական երեկո՝ ժամանակակից մի քանի էլեմենտներով:
Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը