Աշոտյանը գրազ է կրվել վարչապետին
Հայկական Մամուլ
Այն ժամանակ, երբ բոլորը բոլորի հետ գրազ էին գալիս՝ նախագահական ընտրություններում կդնի իր թեկնածությունը Գագիկ Ծառուկյանը, թե՝ ոչ, գրազ էր եկել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով, փաստորեն, «կրվել» է գրազը, որովհետև պնդել է, որ Ծառուկյանը կառաջադրվի: «Կրվել» է կոստյում, ըստ չար լեզուների`վարչապետին:
Երեկ, երբ «Հրապարակ»-ը զանգահարել է Աշոտյանին՝ իմանալու՝ վճարել է Աշոտյանն իր պարտության դիմաց, պարզվել է, որ նա Ֆինլանդիա մեկնող ինքնաթիռում է:
«Դեսպա՞ն եք գնում»,-հարցրել է լրագրողը: «Ո՛չ, կրթական գործերով»: Հաստատել է, որ ինքն իսկապես գրազը «կրվել» է, բայց ոչ թե վարչապետին, այլ՝ Արման Սահակյանին: Ե՞վ… գնե՞լ եք նրա կոստյումը: «Այդ մասին՝ վերջին դասին. կվերադառնամ-կպատասխանեմ, թե ինչու չեմ գնել»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը