«Լիվերպուլը» Մխիթարյանի համար 40 մլն է առաջարկում, «Յուվենտուսը» սպասում է
Սպորտ
Անգլիական «Լիվերպուլը» Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի համար պատրաստ է վճարել 40 մլն եվրո. տեղեկացնում է Calciomercato-ն:
Իտալացիները համոզված են, որ հայ կիսապաշտպանն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական ակումբի գլխավոր նպատակն է լինելու: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Լուիս Սուարեսը լքի ակումբը: Վերջինիցս ակումբի ղեկավարությունը դժգոհ է որակազրկումների պատճառով:
Իտալական մամուլը նաև պնդում է, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»: Ըստ աղբյուրի՝ եթե անգլիական թիմը ձեռք չբերի կիսապաշտպանին, ապա թուրինյան ակումբը պատրաստ է իր առաջարկը անել:
Նշվում է, որ Մխիթարյանի գործակալը՝ Մինո Ռայոլան, լավ հարաբերություններ ունի «Յուվենտուսի» հետ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան