Հենրիկ Մխիթարյանը դժգոհ է իր 1 մլն աշխատավարձից
Սպորտ
Ամռանը Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանն իր համար նոր ակումբ կփորձի գտնել. տեղեկացնում է champion.com.ua կայքը:
Աղբյուրի տվյալներով՝ Մխիթարյանը դժգոհ է իր աշխատավարձից: Նա դեռևս անցած տարի դիմել է Միրչա Լուչեսկուին աշխատավարձի բարձրացման համար: Սակայն մարզիչն այդպես էլ չի խոսել Ռինատ Ախմետովի հետ: Հայ կիսապաշտպանը հայտարարել է, որ ցանկանում է 2.5 մլն աշխատավարձ: Իսկ Լուչեսկուն նշել է, որ դա անիրական է:
Չի բացառվում, որ մրցաշրջանի ավարտին պայմանագրի պայմանները վերանայվեն: Այժմ Մխիթարյանը տարեկան ստանում է 1 մլն աշխատավարձ:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան