«Ռեալ» - «Բորուսիա». Լուկաշ Պիշչեկը, հնարավոր է, բաց թողնի խաղը
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» աջ պաշտպան Լուկաշ Պիշչեկը չի կարող մասնակցել շաբաթ օրը կայանալիք Գերմանիայի առաջնության շրջանակներում «Ֆորտունայի» հետ կայանալիք խաղին, և հնարավոր է՝ բաց թողնի նաև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալի» հետ պատասխան հանդիպումը. տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մադրիդցիների հետ առաջին հանդիպմանը 27-ամյա ֆուտբոլիստը փոխարինվեց վնասվածքի պատճառով։
«Նա հաստատ բաց կթողնի «Ֆորտունայի» հետ հանդիպումը: Հնարավոր է, որ «Ռեալի» հետ պատասխան հանդիպմանը նույնպես չհասցնի ապաքինվել»,-նշել է ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Բորուսիա» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան