Հրդեհ Գյումրիում
Հայաստան
Ապրիլի 26-ին, ժամը 09.30-ին տեղեկություն է ստացվել, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգինյան փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղարսի խճուղու սկզբնամասում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել՝ 10.26-ին: Այրվել են տարածքում գտնվող պահեստի փայտյա կառուցատարրերը՝ 30 քմ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին