Աշխարհի հազվագյուտ մետաղադրամներից մեկը վաճառվել է 3 մլն դոլարով
ԱՄՆ
Աշխարհի հազվագյուտ դրամներից մեկը՝ ամերիկյան 5-ցենտանոց Liberty Head-ը, որը հատվել է 1913-ին, Չիկագոյի աճուրդում վաճառվել է 3 մլն դոլարով. գրում է BBC-ն:
Աճուրդի հանված մետաղադրամը 1913-ին ԱՄՆ-ի Մետաղադրամների պալատում ապօրինի հատած 5 նմուշներից մեկն էր, որի հատումն այդ ժամանակ պաշտոնապես դադարեցված էր:
Ավելի քան 50 տարի առաջ մետաղադրամը հայտնաբերվել էր այն ավտոմեքենայի մեջ, որի տերը ավտովթարի էր ենթարկվել դրամագիտական հավաքի մեկնելու ճանապարհին:
10 տարի առաջ ԱՄՆ-ի մետաղադրամների կոլեկցիոներների միությունը սկսել էր հազվագյուտ դրամի որոնողական աշխատանքները, որն, ի վերջո, նորից հայտնաբերվել էր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)