Boeing 787 Dreamliner օդանավը կրկին օդ կբարձրանա
Աշխարհ
Boeing 787 Dreamliner օդանավի շահագործման աշխատանքները վերականգնվել են. գրում է ИТАР-ТАСС-ը: ԱՄՆ-ի և Ճապոնիայի իշխանությունները նման որոշում են ընդունել այն բանից հետո, երբ մասնագետները փոխել են այդ մոդելի օդանավերում օգտագործվող լիցքավորման սարքավորումների կառուցվածքը:
Միայն ԱՄՆ-ում կառուցվածքային ստուգումներ է անցել ավելի քան 1000 Boeing 787 Dreamliner: Փարձարկումների արդյունքում պարզվել է, որ օդանավի շահագործումը վերանորոգումից հետո միանգամայն ապահով է:
Հիշեցնենք, որ Boeing 787 Dreamliner-ի չվերթները դադարեցվել էին 2013թ. հունվարին բազմաթիվ վթարային վայրէջքների պատճառով, սկզբում՝ Ճապոնիայում, այնուհետև՝ ԱՄՆ-ում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան