Վիկտոր Վալդեսի համար դեռ վաղ է Ռուսաստան տեղափոխվելը. Ռոբերտո Կարլոս
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և Մախաչկալայի «Անժիի» այժմյան տնօրեն Ռոբերտո Կարլոսն անդրադարձել է կատալոնյան «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսին՝ վաղ համարելով նրա տեղափոխությունը Ռուսաստան, և անդրադարձել այն հարցին, թե արդյոք «Անժին» մտադիր է բանակցել դարպասապահի հետ:
«Ո՛չ: Նրա համար դեռ վաղ է Ռուսաստան տեղափոխվելը: Թող նա միանա թոփ ակումբներին»,-բրազիլացու խոսքերը մեջբերում է Cadena Cope-ն:
Հիշեցնենք, որ Վալդեսը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ, և նրա տեղափոխության առավել հնարավոր տարբերակ համարվում է Անգլիան:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան