Եզրափակիչ դուրս գալու համար պետք է մեռնել խաղադաշտում. Իկեր Կասիլյաս
Սպորտ
«Արքայական ակումբի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բորուսիային» 4:1 հաշվով պարտվելուց հետո էլ կարծում է, որ իր թիմն ունակ է դուրս գալ եզրափակիչ. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«90 րոպեի ընթացքում կարող է տեղի ունենալ ամեն ինչ: Եզրափակիչ դուրս գալու համար պետք է մեռնել խաղադաշտում: Այն խաղացողները, ովքեր դուրս կգան խաղադաշտ, կանեն ամեն հնարավորը հաջողության հասնելու համար: Չնայած ամեն ինչին՝ Մոուրինյուն ազնիվ մարդ է մնում: Ես նրան եմ հարգում որպես պրոֆեսիոնալ, իսկ նա հարգանքով է վերաբերվում ինձ: Սակայն անձնական հարաբերությունները, ցանկալի է, բարելավվեն: Անձնական հարաբերությունները պետք չէ գերադասել ակումբի շահերից, այդ պատճառով էլ Մոուրինյուին ազնիվ եմ համարում»,-նշել է Կասիլյասը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան