Նույնիսկ այս լուրջ վնասվածքով Մովսիսյանը ցանկանում է խաղալ. «Սպարտակի» բժիշկ
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» բժիշկ Միխայիլ Վարտապետովն անդրադարձել է թիմում վնասվածք ստացած ֆուտբոլիստներին և Յուրա Մովսիսյանին՝ նշելով.
«Կարելի է ասել՝ վնասվածքների հետ կապված իրավիճակը կարգավորվում է, եթե չհաշվենք Յուրա Մովսիսյանի վնասվածքը: Նա ավելի շատ բուժվում է, քան մարզվում։ Օրգանիզմի յուրահատկությունը թույլ է տալիս հուսալ ավելի արագ վերականգնման մասին: Հայ ֆուտբոլիստը վնասվածքի նման տեսակից արագ ապաքինվելու ունակություն ունի: Պատկերացնո՞ւմ եք, նույնիսկ այս իրավիճակում, երբ ունի ծնկատակի ջիլի վնասվածք, ինչը բավականին լուրջ է, նա ցանկանում է խաղալ, այդ պատճառով էլ ստիպված ենք ետ պահել նրան: Նրա կամքին որ մնա, հենց հիմա էլ դուրս կգա խաղադաշտ և կխաղա: Մովսիսյանը ցանկանում է օգնել թիմին. այդ պատճառով էլ ցանկանում է շուտ ապաքինվել»,- Վարտապետովի խոսքերը մեջբերում է bobsoccer-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը վնասվածք էր ստացել մոսկովյան դերբիում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան