Մադրիդյան դերբին տեղի կունենա առանց Կրիշտիանու Ռոնալդուի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի մադրիդյան դերբին:
«Բորուսիայի» հետ խաղին չնայած պորտուգալացին խաղաց 90 րոպե, այնուամենայնիվ, վնասվածքն իրեն զգացնել է տվել: Ռոնալդուն արդեն սկսել է ֆիզիոթերապևտի հետ աշխատանքը՝ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղին մասնակցելու համար, սակայն նա շաբաթ օրը «Ատլետիկոյի» հետ կայանալիք խաղին չի մասնակցի. տեղեկացնում է As-ը:
Նշենք, որ պորտուգալացին վերջին 4 մրցաշրջանում «Ատլետիկոյի» դարպասն ուղարկել է 8 գնդակ: Առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 31 խաղում հեղինակել է նույնքան գոլ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան