Եթե «Բորուսիան» չի վախենում «Ռեալից», ապա դա վատ է հենց իրենց համար. Սանտիլյանա
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարլոս Սանտիլյանան վստահություն է հայտնել, որ իր նախկին թիմն ունակ է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Ժամանակին «Սանիտագո Բերնաբեուում» տեղի ունեցող պատասխան խաղերում մենք կարողանում էինք խոշոր հաշվով հաղթանակ տոնել և դուրս գալ հաջորդ փուլ: Պարզապես ակումբը պետք է անի այն, ինչ իրենց հետ արեց «Բորուսիան» առաջին խաղում: Իսկ ինչո՞ւ չխփել 3-4 գնդակ: Երբ մենք արտագնա խաղում պարտվում էինք տհաճ հաշվով, անմիջապես հետո հանդերձարանում երդվում էինք, որ պատասխան խաղում հաղթելու ենք համապատասխան հաշվով: Եվ եթե «Բորուսիան» չի վախենում «Ռեալից», ապա դա վատ է հենց իրենց համար»,- հայտարարել է Սանտիլյանան:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան