«Մեր բողոքը Սերժ Սարգսյանին է ուղղված». գործադուլ
Հայաստան
Ինչպես տեղից հայտնում է Lurer.com-ի թղթակիցը, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները գործադուլ են հայտարարել:
Աշխատակիցները բողոքում են տեղի բարձր հարկերից, սահմանի վրա հագուստի մաքսազերծման գնից, և ոչ թե Տոնավաճառի ղեկավարությանն են իրենց բողոքն ուղղում, այլ հենց երկրի կառավարությանն ու Սերժ Սարգսյանին.
«Մենք ի՞նչ ասենք շուկայի ղեկավարությանը. էս հարցով կառավարությունն ու Սերժ Սարգսյանը պիտի զբաղվեն: Պահանջում ենք կիսով չափ հարկերն իջացնել, դրանք մուծելու համար ապրանքների գներն ենք բարձրացնում, մարդիկ էլ առևտրի չեն գալիս։ Հիմա մենք ի՞նչ անենք, չենք կարողանում մեր ընտանքիները պահել... Ամսական համարյա 200.000 դրամ որտեղից մուծեմ»,-բորբոքված ասաց աշխատակիցներից մեկը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին