Չեռնոբիլի դեպքերից 27 տարի անց. Ուկրաինան այսօր սգում է
Աշխարհ
Ուկրաինայում տեղի են ունեցել Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից զոհված մարդկանց հիշատակին նվիրված սգո արարողություններ: Այս գիշեր Սլավուտիչում են հավաքվել հազարավոր մարդիկ, որպեսզի հարգեն պատմության մեջ խոշորագույն տեխնոգեն աղետին զոհ գնացած մարդկանց հիշատակը:
Չեռնոբիլի ատոմակայանում 27 տարի առաջ՝ 1986թ. ապրիլի 26-ի գիշերը տեղի ունեցավ ատոմակայանի ռեակտորի պայթյուն, որի հզորությունը կազմեց 300 հիրոսիմ: Վթարի գոտուց մոտ 200.000 մարդ է տարհանվել, հարյուրավոր մարդիկ՝ մահացել։ Տեղի ունեցած վթարի արդյունքում ռադիոակտիվ աղտոտվածության է ենթարկվել Ուկրաինայի, Բելառուսի և Ռուսաստանի սոցիալիստական հանրապետությունների շուրջ 150 հազար քառ. կմ տարածք: Այդ տարածքում բնակվում էր շուրջ 7 մլն մարդ, որոնց տարհանման և վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցել էր շուրջ 800 հազար մարդ, որոնցից շատերը մահացու ռադիացիայի չափաբաժին ստացան:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան