Աստված ներում էր բոլորին, ես կլինեմ կաթոլիկ՝ ներում եմ Ռոմարիոյին. Պելե
Սպորտ
Ֆուտբոլի արքա Պելեն պատասխանել է Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոյի վիրավորական խոսքերին. տեղեկացնում հարավամերիկյան մամուլը:
Հիշեցնենք, որ Ռոմարիոն քննադատել էր Պելեի այն հայտարարությունը, համաձայն որի՝ Սկոլարին հավաքականի համար կադրեր պետք է ընտրի «կորիտիանսից», ինչին Ռոմարիոն բավականին խիստ էր արձագանքել և հայտարարել էր, որ Պելեն հերթական անգամ աչքի ընկավ իր հիմարությամբ՝ կեղտոտելով բրազիլական ֆուտբոլը:
«Ես նորից կրկնում եմ, որ «Կորիտիանսը» հաջողությունների է հասել՝ չունենալով կազմում աստղեր: Երբ իմ ժամանակներում հաղթեց «Սանտոսը», բացի ինձանից կային ևս մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր կարող էին վճռել խաղի ելքը: «Բարսելոնան» վերջին մի քանի տարիներին նույնպես փայլում է իր աստղերով: Ինչ վերաբերվում է Ռոմարիոյին, ապա Աստված ասում է՝ ներեք բոլոր նրանց, ովքեր չեն տեսնում, թե ինչ են անում: Ես կլինեմ իսկական կաթոլիկ՝ ներում եմ Ռոմարիոյին»,-հայտարարել է Պելեն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան